Կայքի քարտեզըՀղումներEnglishՀայերեն Թեքեյան Կենտրոն Հիմանդրամ  
Հիմնական
Մեր մասին
Գործունեությունը
Իրադարձություններ
Հաշվետվություններ
Բիզնես Կենտրոնը
Կապ
Պատկերասրահ
Մեր մասին > Խորհուրդը

Հոգաբարձուների Խորհուրդ

Հոգաբարձուների Խորհուրդը հանդիսանում է «Թեքեյան Կենտրոն» Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը: Խորհուրդը հսկողություն է իրականացնում հիմնադրամի գործունեության նկատմամբ, մշակում նրա քաղաքականությունը, կայացնում որոշումներ կարեւորագույն հարցերի շուրջ:

Հոգաբարձուների Խորհուրդը տարեկան ընդհանուր ժողովներ է գումարում, որոնց մասնակցում է նաեւ Հիմնադրամի տնօրենը: Ժողովների ընթացքում ներկայացվում են նախորդ տարում կատարված աշխատանքների եւ ֆինանսական վիճակի վերաբերյալ հաշվետվություններ, վավերացվում է հաջորդ տարվա տարեկան բյուջեն, հաստատվում են նոր ծրագրեր, քննարկվում են կազմակերպչական հարցեր եւ որոշումներ կայացվում դրանց իրականացման վերաբերյալ: Հաշվետվությունները ներկայացվում են Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահի եւ Հիմնադրամի տնօրենի կողմից:

Հոգաբարձուների Խորհուրդի կազմում ընդգրկված է տասը անդամ Հայաստանից եւ սփյուռքից: Խորհրդի 10 անդամից 8-ը նշանակվում է Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի կողմից, 1 անդամ` ՀՀ «Ազգ» օրաթերթի կողմից, եւ եւս 1 անդամ Հոգաբարձուների Խորհրդում հանդես է գալիս որպես անհատ` ՀՀ քաղաքացի:

«Թեքեյան Կենտրոն» Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամները