Նորություններ
19-07-2010
![]() |
Հուլիսի 17-ին Թեքեյան Կենտրոնում կայացավ Արմենական-ՌԱԿ կուսակցության տարեկան համագումարը, որն ամփոփեց կուսակցության կողմից իրականացված ծրագրերը: Հիմնադրվելով մեկ տարի առաջ` Արմենական-ՌԱԿ կուսակցությանը հաջողվեց ստեղծել 20 ակումբներ մարզերում եւ Երեւանում եւ ակտիվ գործունեություն ծավալել: Կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, համագումարին զեկույցով հանդես գալով, կարեւորեց կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ առաջնահերթ խնդիրներն ու անհրաժեշտ փոփոխությունները: |
Նա անդրադարձավ մի շարք կարեւոր սոցիալ-տնտեսական, կրթական, քաղաքական խնդիրների: Համագումարի հարցերից էին նաեւ հայ-թուրքական հարաբերությունները եւ սահմանի վերաբացումը, ինչպես նաեւ Ղարաբաղյան հարցը: Ատենապետը ներկայացրեց կուսակցության առաջիկա ծրագրերը, այդ թվում` նոր ակումբների հիմնում, բազմաբնույթ միջոցառումների եւ հանդիպումների կազմակերպում, կուսակցության կայքի ստեղծում եւ այլն: Կուսակցության նպատակն է նաեւ մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

.jpg)