(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«Last Lesson» at Tekeyan Centre

2021-06-01

 

Հունիսի 1-ին Երեւանում՝ «Թեքեյան կենտրոնում», տեղի ունեցավ «Վերջին դաս», որը կազմակերպել էր «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը՝ Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրինության հետ։

«Թեքեյան կենտրոնում» նորից միմյանց հանդիպեցին Երեւանի եւ այլ բնակավայրերի դպրոցներում սովորող բերձորցի աշակերտները, ովքեր այս տարի ավարտեցին հանրակրթական ուսուցումը։ Բացի թիվ 1-ի աշակերտներից, ներկա էին նաեւ Բերձորի Վ.Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգի 12-րդ դասարանի աշակերտները՝ տնօրեն Հասմիկ Հակոբյանի գլխավորությամբ, ուսուցիչների ուղեկցությամբ։ «Վերջին դասին» ներկա եղան նաեւ Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան եւ Բերձորի հարեւան Քարեգահ գյուղի միջնակարգ դպրոցների շրջանավարտներ։

 

back