(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Artsakh hero Arkadi Ter-Tadevossian passed away

2021-04-01

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խորին ցավակցություն է հայտնում Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի /Կոմանդոս/ կյանքից հեռանալու կապակցությամբ: Թող Աստված լուսավորի մեծ հայրենասերի հոգին եւ մխիթարություն պարգեւի հարազատներին...


Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել էր 1939-ի մայիսի 22-ին՝ Թբիլիսիում։ Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետ Լենինգրադի տրանսպորտի եւ թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, իսկ 1987թ-ից Հայաստանում։

1988թ-ից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին։ 1992թ. մայիսին Կոմանդոսը նախապատրաստել եւ իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա)։

Պարգեւատրվել է առաջին աստիճանի ՀՀ Մարտական խաչ շքանշանով։ Արժանացել է Արցախի հերոս կոչմանը։

 

back