(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«Free Textbooks for Needy Schoolchildren - 2020/2021»

2020-11-10

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խիստ կարեւորում է կրթությունը որպես անհատի զարգացման եւ հաջողության հիմնական գրավական եւ համարում է այն յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի առաջնային ոլորտներից: 2010թ. սկսած բարերարների շնորհիվ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը եւ օժանդակում առավել անապահով երեխաներին ստանալ անվճար դասագրքեր:

Ծրագիրն իրականացվում է նվիրատվությունների շնորհիվ, որոնք մասնավորապես ապահովվում են Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի կողմից Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում կազմակերպված դրամահավաքների միջոցով:

2020-2021 ուսումնական տարում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը 2,400 անվճար դասագիրք է տրամադրել 170 անապահով աշակերտի Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից, Կարբի գյուղից, դրանով իսկ մեղմելով ընտանիքների նյութական հոգսը: Իսկ ծրագրի իրականացման տասնմեկ տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը 1,874 շահառուի տրամադրել է ավելի քան 25,420 դասագիրք 12,858,861 ՀՀ դրամ արժողությամբ:

Հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել ծրագիրը, ուստի հայցում եւ ակնկալում է Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների եւ անհատների տեւական համագործակցությունն ու օժանդակությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Նվիրատվություն կարող եք կատարել`

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ
/ՀՀ, Երեւան 0025, Խանջյան 50/
Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ
Բանկային հաշիվ` 15700 22679770200 (ՀՀ դրամ)
SWIFT / BIC: ARMIAM22

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հայտնում է իր խորին երախտագիտությունը բոլոր նվիրատուներին հայ դպրոցի զարգացման եւ բարգավաճման հայրենանվեր գործին աջակցելու համար:

 

back