«Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը՝ 18.04.2025
2025-04-12
Հարգելի բարեկամներ,
ՀԹՄՄ կազմակերպմամբ՝ ապրիլի 18-ին՝ ժամը 17։00-ին, Թեքեյան կենտրոնում կկայանա «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը։
Ատլասը XX դարի հայտնի ֆրանսահայ աշխարհագետ եւ քարտեզագիր Զատիկ Խանզադանի աշխատությունն է, որն իր ձեւով եւ բովանդակային լուծումներով բացառիկ ուսումնասիրություն է: Այն հայ իրականության մեջ առաջին անգամ հրատարակված պատմական քարտեզների մեծածավալ հավաքածուն է։

նախորդ էջ