«Նեմեսիսը մշակույթում» վավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ 26.04.2026
2026-04-23
|
Հարգելի բարեկամներ, Ապրիլի 26-ին՝ ժամը 16.00-ին, Թեքեյան Կենտրոնում կկայանա «Նեմեսիսը մշակույթում» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ազգային արժանապատվության, արդարադատության վերականգման գաղափարը միավորում է արվեստագետների, որոնք իրենց ստեղծագործությունների միջոցով են արտահայտվում: Ֆիլմն անդրադարձ է կատարում նաեւ ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի՝ Թիֆլիսում ստեղծած կտավին, որը պատահականորեն խաչվում է «Նեմեսիս» գործողության հետ: Սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Սամվել Թադեւոսյան Ֆիլմի գործընկերներ՝ ազգային գործիչ եւ բարերարներ Բագրատ Նազարյան, Թոնի Քահվե: Ձեռնարկի կազմակերպիչներ՝ «Նեմեսիս» հիմնադրամ, Գ. Մելիքյանի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ Մուտքն ազատ է /տեղերը սահմանափակ/: |
![]() |
նախորդ էջ
