(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը Արցախի երեխաների սրտերում»

2025-04-14

 

Թեքեյան կենտրոնում կայացավ «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը Արցախի երեխաների սրտերում» խորագրով մրցույթը երեք անվանակարգերում՝ «Հաղթանակի լավագույն երգ», «Հաղթանակի լավագույն նկար», «Հաղթանակի լավագույն ասմունք», 11-16 տարեկան արցախցիների մասնակցությամբ: Ձեռնարկը կազմակերպել էին «Հայ-ռուսական համագործակցության միավորում» ՀԿ եւ «Արցախի մայրություն» ՀԿ՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ:


Արցախցի տաղանդաշատ երեխաները հանձնաժողովի եւ հանդիսատեսի դատին ներկայացրին իրենց ընկալումները հաղթանակի մասին: Ելույթներն ու կտավներն այնքան հուզիչ էին ու անկեղծ, որ մասնագետները դժվարանում էին ընտրել լավագույններին:


«Ստեղծագործելուց ու արարելուց զատ այս սերունդն ունի մեծ առաքելություն՝ իր վրա վերցնելու Հայրենիքի ազատագրության գործը, շարունակելով հայրենանվեր հերոսների կիսատ թողածը: Մեր դրոշը երբեք չպիտի մնա գետնին ընկած», - իր խոսքում նշեց ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը:

 

նախորդ էջ