
Կյանքից հեռացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը
2025-04-22
![]() |
Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը եւ Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խորը ցավակցություն են հայտնում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ: Տարիներ շարունակ քահանայապետը մեծագույն ծառայություն է մատուցել Կաթոլիկ եկեղեցուն: Կարեւոր մարդասիրական գործունեություն ծավալելով՝ նպաստել է խաղաղության եւ արդարության ամրապնդմանը քրիստոնյա աշխարհում: Բարձր գնահատանքի է արժանի Հռոմի Ֆրանցիսկոս պապի մեծ ավանդը մեր Եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաեւ նրա ընդգծված հայրական վերաբերմունքը հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ: Թող Աստված լուսավորի նրա հոգին: |