(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Շնորհավոր ՀԲԸՄ 119-ամյակ

2025-04-15

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը ջերմ ողջույններ եւ շնորհավորանքներ է հղում Հայ բարեգործական ընդհանուր միության բոլոր անդամներին կազմակերպության 119-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ազգային այս կառույցը յուրատեսակ կամուրջ է հանդիսանում Մայր Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ՝ ազգային ոգով սերունդներ կրթելով եւ պահպանելով հայկական ավանդույթները, մշակույթը, լեզուն եւ կրոնը: Անգնահատելի են ՀԲԸՄ ավելի քան մեկդարյա հայանպաստ ծրագրերը՝ իրականացված Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:

Կրկին շնորհավորելով ՀԲԸՄ ողջ աշխատակազմին այս հիշարժան առիթով՝ մաղթում ենք բազում հաջողություններ, ուժ ու եռանդ` ի բարօրություն աշխարհասփյուռ հայ ժողովրդի եւ մեր Հայրենիքի կայուն վերելքի:

 

նախորդ էջ