(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Երեւանում կայացավ ԹԿՀ ԸՏԺ

2025-04-26

Օրերս Երեւանում կայացավ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ընդհանուր ժողովը, որն ամփոփեց հիմնադրամի 2024 թվականի գործունեությունը։

Ժողովին մասնակցում էին հոգաբարձուներ Անգլիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Կիպրոսից, Լիբանանից եւ Հայաստանից։

ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը հիմնադրամի 2024թ. գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց, որից հետո մանրակրկիտ մշակվեց հիմնադրամի առաջիկա տարիների քաղաքականությունը։ Քննարկումներ ծավալվեցին մի շարք նախաձեռնությունների շուրջ, ընդգրկելով կրթական, մշակութային, սոցիալական եւ զարգացման ծրագրեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արցախից տեղահանված ընտանիքների ներգրավմանը:

Հիմնադրամի ֆինանսական միջոցների ավելացմանն ու ծրագրային գործունեության ընդլայնմանը միտված առաջարկները ուշադրությամբ քննարկվեցին եւ որոշումներ կայացվեցին։

 

նախորդ էջ