
«Անաստաս Միկոյան․ Իլյիչից մինչեւ Իլյիչ» փաստագրական դրամա
2025-05-01
![]() |
![]() |
![]() |
Խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանը Կրեմլում պաշտոնավարել է 55 տարի։ Նա հակասական, վիճահարույց կերպար է, պատմական անձ, որը հրաշալի կերպով վարել է Խորհրդային Միության արտաքին հարաբերությունները, նրան են վստահվել ամենաբարդ ու խրթին բանակցությունները։
Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Անաստաս Միկոյանի թոռան՝ կոմպոզիտոր, պրոդյուսեր, երաժիշտ Ստաս Նամինի «Անաստաս Միկոյան. Իլյիչից մինչև Իլյիչ. չորս դարաշրջան՝ մեկ ճակատագիր» փաստագրական դրամայի շնորհանդեսը։ Նամինն իր պապի մասին գիրքը գրել է ռուսերեն, այն հայերեն է թարգմանել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։
Ստաս Նամինը 6 տարի իր պապին վերաբերող փաստաթղթեր ու վկայություններ է փնտրել տարբեր արխիվներում, որպեսզի նրա գործունեությունը ներկայացնի բացառապես փաստաթղթերով, պատմական վկայություններով հիմնավորված...
նախորդ էջ