(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Օժանդակություն Բյուրեղավանի հիմնական դպրոցին

2025-04-22

Ֆիրմա Ալֆա ընկերության շնորհիվ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իր կրթական ծրագրերի շրջանակում Բյուրեղավանի հիմնական դպրոցին նվիրաբերեց էլեկտրոնային ինտերակտիվ դիսփլեյ:

Հիմնադրամի համոզմամբ՝ նորագույն այս սարքավորումը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետությանը, քանզի հանրակրթության ոլորտի կարեւոր խնդիրներից է նաեւ ժամանակակից տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ներդրումը դպրոցներում:

Կրթությունը հաջողության հիմնական գրավականն է, երկրի զարգացման հիմքը։
Շնորհակալություն Ֆիրմա Ալֆա ՍՊԸ շարունակական աջակցության եւ համագործակցության համար:

 

նախորդ էջ