(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«Հայկաշեն Ուզունյան. Տեսիլքի մարդը» ֆիլմն արդեն հասանելի է YouTube-ում

2025-06-26

Ֆիլմը ներկայացնում է սփյուռքահայ ականավոր հրապարակախոս, հասարակական, քաղաքական գործիչ, ազգային բարերար, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության ղեկավար անդամ, «Թեքեյան» մշակութային միության հիմնադիր անդամ Հայկաշեն Ուզունյանի կյանքն ու անցած ճանապարհը:

Համայնքային աշխատանքին նրա նվիրվածությունը նրան դարձրեց Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ղեկավարության մաս, որտեղ նա չորս տասնամյակ աշխատեց որպես փոխնախագահ լուսահոգի Ալեք Մանուկյանի հետ:

Ի նշանավորումն մեծ ավանդի եւ բարերարությունների, որոնք մատուցվել են հայ մշակույթին, Հայոց եկեղեցուն, հայ ժողովրդին եւ Հայաստան աշխարհին, Հայկաշեն Ուզունյանն արժանացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանի, «Մովսես Խորենացի» մեդալի, ՀԲԸՄ «Ալեք Մանուկեան» գրական մրցանակի, ԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանի եւ այլ պարգեւների։

Հայկաշեն Ուզունյանն իր կյանքով մեզ սովորեցրեց, որ սփյուռքում ապրելը դեռ չի նշանակում մոռանալ հայրենիքն ու ինքնությունը։ Նա ապրեց որպես կամուրջ՝ ժողովուրդների, ժամանակների եւ սերունդների միջեւ։

 

Հեղինակ՝ Ռուզաննա Ղազարյան
Արտադրող ընկերութուն՝ «Լամեդիա» ՍՊԸ
Հովանավոր՝ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ

 

Դիտել ֆիլմը >>>>

 

նախորդ էջ