Վահան Թեքեյան - 148
2026-01-21
![]() |
Այսօր՝ հունվարի 21-ին, նշում ենք «Հայ բանաստեղծության իշխան», հրապարակախոս, խմբագիր, ուսուցիչ, ազգային-հասարակական գործիչ, մարդասեր Վահան Թեքեյանի 148-ամյակը:
|
Քաղաքական կյանքն այնուամենայնիվ ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչեւ իր կյանքի վերջը խմբագրում է «Արեւ» օրաթերթը։ Մեծ եղեռնից հետո մասնակցել է որբահավաքման գործին, իբրեւ ուսուցիչ աշխատել է Կ. Պոլսի, Կիպրոսի եւ այլ ազգային վարժարաններում:
Վախճանվել է Կահիրեում 1945թ. ապրիլի 4-ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։
Թեքեյանը գրական ասպարեզ է մտել 19-րդ դարի 90-ական թվականներին: Նա արեւմտահայ դասական բանաստեղծության վերջին եւ սփյուռքահայ բանաստեղծության առաջին խոշոր դեմքն է: Թեքեյանի բանաստեղծություններում արտահայտված են եղեռնի սարսափները, բնաջնջվող ժողովրդի տառապանքի հոգեբանությունը: Հեղինակը հայ ժողովրդի հերոսական անցյալը հակադրում էր իր ժամանակի իրականությանը: Նրա պոեզիան աչքի է ընկնում ձեւի վարպետությամբ ու նրբությամբ. գրել է անհատի զգացմունքների ու ձգտումների մասին: Թեքեյանը սոնետի խոշոր վարպետ է հայ գրականության մեջ: Գրել է նաեւ պատմվածքներ եւ քրոնիկոններ, որոնց թեման առնչվում է գաղութահայ կյանքի, ինչպես նաեւ ազգային-ազատագրական շարժումների հետ: Թարգմանել է Շեքսպիրի սոնետներից, Շառլ Բոդլերի, Պոլ Վեռլենի բանաստեղծություններից: Գրել է հրապարակախոսական եւ գրական բազմաթիվ հոդվածներ:
Ի արժեւորումն Վահան Թեքեյանի գրական ու հասարակակա+ն գործունեության՝ 1947թ. Բեյրութում ստեղծվեց սփյուռքի ամենակարեւոր մշակութային կառույցներից մեկը՝ Թեքեյան մշակութային միությունը, որն աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցած իր մասնաճյուղերով նպաստում է հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը:
Թեքեյանի անունն են կրում նաեւ աշխարհի տարբեր երկրներում գործող կրթօջախներ ու կենտրոններ:
նախորդ էջ
