(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Մահացել է Զորի Բալայանը

2026-04-06

 

 

 

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ Բալայանների ընտանիքին

Հարգելի բարեկամներ,

Խոր վշտով տեղեկացանք բոլորիս կողմից մեծ հարգանք վայելող Զորի Բալայանի կյանքից հեռանալու մասին։ Գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան շարժման ակտիվ նախաձեռնող Զորի Բալայանը ողջ կյանքում հավատարիմ մնաց Արցախին եւ ազգային ինքնության պահպանմանը։ Նրա թողած հարուստ գրական ժառանգությունը ծառայում է ազգային ոգով սերունդներ կրթելուն։

Անդառնալի կորստի կապակցությամբ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի եւ Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ձեր ընտանիքին, հարազատներին, համախոհներին եւ մաղթում տոկունություն ու ոգու արիություն։

Թող Աստված լույսի մեջ պահի Զորի Բալայանի հոգին։

Խորին ցավակցությամբ՝

Արմեն Ծուլիկյան
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն

նախորդ էջ