 |
Երեւանում կայացավ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ընդհանուր ժողովը, որն ամփոփեց հիմնադրամի 2025 թվականի գործունեությունը։Մասնակցում էին հոգաբարձուներ Անգլիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լիբանանից, Կիպրոսից, ԱՄՆ-ից, Հայաստանից։
Ժողովին ներկայացվեց հիմնադրամի 2025թ. գործունեության վերաբերյալ հաշվետվություն, ամփոփվեց հիմնադրամի առաջիկա տարիների քաղաքականությունը։ Քննարկումներ ծավալվեցին մի շարք նախաձեռնությունների շուրջ, ընդգրկելով կրթական, մշակութային, սոցիալական եւ զարգացման ծրագրեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արցախից տեղահանված ընտանիքների ներգրավմանը:
Քննարկվեցին նաեւ հիմնադրամի ֆինանսական միջոցների ավելացմանն ու ծրագրային գործունեության ընդլայնմանը միտված առաջարկներ, կայացվեցին որոշումներ։
|