(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

«Արեւմտյան Հայաստանը մինչեւ 1915թ» լուսանկարչական ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում

2026-04-18

 

 

2000թ. սկսած արձակագիր, հրապարակախոս, գեղանկարիչ եւ ինժեներ, «Շուշի Բերդաքաղաք» բարեգործական հիմնադրամի տնoրեն Բակուր Կարապետյանը անհատներից, թանգարաններից ու արխիվներից հավաքել եւ թվայնացրել է աշխարհի հայ համայնքների կյանքի մասին վկայող շուրջ յոթ հազար հին լուսանկար։

Այդ հավաքածուից առանձնացրել է Արեւմտյան Հայասատանի բնակավայրերի, մշակութային ժառանգության ու գործիչների, տնտեսության, առօրյա կյանքի մասին վկայող 242 լուսանկարներ, որոնց մի մասը ներկայացված է այս ցուցահանդեսում։

Հավաքածուն ցուցադրվել է.
      1996թ.՝ ՀՀ N3 կառավարական տան Ճարտարապետական թանգարան–ինստիտուտի սրահում

      2005թ.՝ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության երեւանյան գրասենյակի ցուցասրահում

      2023թ.՝ Լոս Անջելեսի (Գլենդել) Հայ Երիտասարդական միության ցուցասրահում

      2026թ.՝ Թեքեյան Կենտրոնում /ցուցահանդեսը կգործի մինչեւ 30.04.2026/

 

նախորդ էջ