(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Բարոնուհի Քոքսի HART-ն այցելեց Թեքեյան կենտրոն

2026-05-19

 

 

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Քերոլայն Քոքսի՝ Մարդասիրական օգնության հիմնադրամի /HART UK/ ներկայացուցիչների եւ Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հիմնադիր տնօրեն Վարդան Թադեւոսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին շարունակական համագործակցությանն առնչվող տարբեր ծրագրեր եւ համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ Կողմերը կարեւորեցին փորձի փոխանակումն ու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մարդակենտրոն ծրագրերի իրականացման։ HART գործադիր տնօրեն Սեմ Մեյսոնը ԹԿՀ տնօրենին հանձնեց բարոնուհու՝ հայ ժողովրդին քաջալերող եւ իր սերն ու աջակցությունն արտացոլող ուղերձը:

Այցի շրջանակում հյուրերը դիտեցին նաեւ «Բարոնուհին» վավերագրական ֆիլմը՝ նվիրված բարոնուհի Քերոլայն Քոքսի մարդասիրական գործունեությանը եւ Արցախին ցուցաբերած երկարամյա աջակցությանը։ Այնուհետեւ շրջայց կատարեցին Թեքեյան կենտրոնի պատկերասրահում եւ ծանոթացան «Արեւմտյան Հայաստանը մինչեւ 1915թ.» խորագրով ցուցահանդեսին:

 

նախորդ էջ