(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

ԹԿՀ մասնակցեց Հայկական ժառանգության կազմակերպությունների երկրորդ ֆորումին

2026-07-06

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը մասնակցեցին Հայկական ժառանգության կազմակերպությունների երկրորդ ֆորումին, որը հավաքել էր Հայաստանում եւ սփյուռքում մշակութային ժառանգության ոլորտում գործող կազմակերպությունների՝ երկխոսության, փորձի փոխանակման եւ համագործակցության նպատակով:

Ֆորումը կազմակերպվել էր «ՍԻՐԷՀ» / Երեւանի ժառանգության հանգույցի կողմից՝ Եվրոպական ժառանգության հանգույցի շրջանակում, ԵՄ համաֆինանսավորմամբ։

ԹԿՀ չափազանց կարեւոր է համարում միջազգային կազմակերպությունների համագործակցությունը Հայաստանի եւ Արցախի մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման ու արժեւորման գործում։ Մեր հայրենիքն ունի բազմադարյա հարուստ պատմամշակութային ժառանգություն, որը սակայն Հայաստանի սահմաններից դուրս՝ հատկապես Արցախում, ոչնչացման, պղծման եւ յուրացման վտանգի տակ է, ուստի անհրաժեշտ է մշակութային ծրագրերի, մասնագիտական ուսումնասիրությունների միջոցով տարբեր միջազգային հարթակներում շարունակաբար բարձրաձայնել Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:

 

նախորդ էջ