Այսօր ԹԿՀ պատվավոր նախագահ Վարդան Ուզունյանի 85-ամյա հոբելյանն է
2026-08-30
![]() |
|
Սիրելի պարոն Վարդան Ուզունյան, Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Մեր երախտիքի խոսքն ենք հղում Ձեզ՝ անգնահատելի հայապահպան ջանքերի համար, որոնց շնորհիվ «Թեքեյան» կառույցներին հաջողվել է գոյատեւել տասնամյակներ եւ բեղմնավոր գործունեություն ծավալել հայ ազգի մշակութային, հասարակական կյանքում եւ շուրջը համախմբել համակիրների մեծ բանակ: Կրկին շնորհավորում ենք, Լավագույն մաղթանքներով՝ ԼԹԽՄ, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի |
______________________________________
Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար, Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, Մեծ Բրիտանիայի հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչ, որը սփյուռքում՝ Լիբանանում, Եթովպիայում, Մեծ Բրիտանիայում, եւ հայրենիքում ավելի քան վեց տասնյակ տարիների ազգանվեր գործունեություն է ծավալել...
Ծնվել է Բեյրութում՝ Մեծ Եղեռնից մազապուրծ եղած ընտանիքում: Հաճախել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տարրական վարժարանը, ՀԲԸՄ Հովակիմյան Մանուկյան երկրորդական վարժարանը, այնուհետեւ բարձրագույն կրթությունը ստացել է Լոնդոնում: Վաղ հասակից դաստիարակվել է հայկական ոգով, հայրենասիրությամբ ու սիրով դեպի ազգային մշակույթը եւ գիտակցել է ազգային ինքնության պահպանման կարեւորությունը: Ուսանողական տարիներից բեղուն գործունեություն է ծավալել հայ համայնքների ազգային եւ հոգեւոր կյանքում, ծառայելով սեփական ժողովրդին:
Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /ԼԹԽՄ – Tekeyan Trust London/, Երեւանի Թեքեյան Կենտրոնի, Լոնդոնի «Կոմիտաս» երգչախմբի հիմնադիրներից է: Մեծ նվիրումով գործունեություն է ծավալել Եթովպիայի Արարատ ակումբում, Լոնդոնի Հայ տան երիտասարդական միությունում, ՀԲԸՄ-ում, Թեքեյան մշակութային միությունում, ԼԹԽՄ-ում, ՌԱԿ-ում, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամում եւ ազգային այլ հաստատություններում, ամրապնդելով Հայաստան-Սփյուռք կապերը մշակույթի միջոցով: Իր անխոնջ աշխատանքի շնորհիվ կյանքի են կոչվել մի շարք կարեւոր ձեռնարկներ, այդ թվում՝ ուսանողական մշակութային փառատոն Լիբանանում. հասարակական, մշակութային, մարզական միջոցառումներ Եթովպիայում. ցուցահանդեսներ, դասախոսություններ, «Էրեբունի» թերթը, «Արաքս» պարային համույթը, «Կոմիտաս» երգչախումբը Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ Հայաստանից հրավիրված մշակութային գործիչների, պարի եւ երգի համույթների, թատերական խմբերի ելույթները ՄԲ-ում. եւ ի վերջո, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի բարեգործական գործունեությունը:
2011թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ հայրապետական կոնդակով պարգեւատրվել է Սուրբ Ներսես Շնորհալի պատվո բարձր շքանշանով:
2017թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալը՝ ի արժեւորումն բազմամյա ազգանվեր գործունեության եւ սփյուռքի տարբեր համայնքներում հայկական մշակույթի եւ արժեքների ներկայացման եւ պահպանման:
նախորդ էջ
