(374) 10 57 30 57   info@tekeyancentre.am En Am
slide

Սրբուհի եւ Մարկ Աբաջյանների այցը Թեքեյան կենտրոն

2026-10-06

 

Ամերիկահայ նկարչուհի եւ վիզուալ արվեստագետ Սրբուհի Աբաջյանը, ամուսնու՝ ծրագրային ապահովման խորհրդատու Մարկ Աբաջյանի ուղեկցությամբ, այցելեց Թեքեյան կենտրոն եւ հանդիպեց ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանի հետ։

Գործնական հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակույթի ոլորտում համատեղ մի շարք հնարավոր ծրագրեր եւ նախաձեռնություններ։ Ընդգծվեց Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ արվեստի, ստեղծագործական մտքի միջոցով կապերի ամրապնդման անհրաժեշտությունը։

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կարեւորում է եւ պատրաստակամ է շարունակել հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանն ուղղված նախագծերը:

Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան նաեւ Թեքեյան կենտրոնում ներկայացվող Հարություն Խաչատրյանի «Պապերիս երկիրը» լուսանկարչական ցուցահանդեսին։

Նշենք, որ Սրբուհի Աբաջյանի ստեղծագործություններում անդրադարձ է կատարվում ինքնության, արդարության, պատմության, հիշողության եւ հայկական ժառանգության թեմաներին։ Նրա արվեստում արտացոլվում են ինչպես հայկական արմատները, այնպես էլ ԱՄՆ-ում ստեղծագործող արվեստագետի փորձառությունը։ Աշխատանքները ներկայացվել են ԱՄՆ-ում եւ միջազգային տարբեր ցուցահանդեսներում ու մշակութային նախագծերում։

 

նախորդ էջ